ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հայրենազրկման արհավիրք տեսած արցախահայությունն ունի Հայաստանի ու Սփյուռքի աջակցության կարիքը․ նրանց անհրաժեշտ է ապահովել կացարանով, աշխատանքով և անհրաժեշտ կենցաղային միջոցներով։ Այդ նպատակով  «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Արցախահայերին աջակցության նախագծեր» համագործակցային ծրագիրը, որն ունի 2 առանցքային բաղադրիչ․

ԲՆԱԿԱՐԱՆ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

Արցախահայերին առաջնահերթ է ապահովել բնակարաններով․ «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպությունն առաջարկում է այդ խնդրին իր լուծումները («Էկոավանների կառուցապատման ծրագրի» պայմաններին համապատասխան).

ԷԿՈԱՎԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ձևավորվում են ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին համահունչ զարգացող համակեցություններ, որոնց նպատակն է ապահովել սոցիալական բարեկեցություն, մաքուր, անվտանգ, սմարթ միջավայր, զարգացում և ինքնաբավություն (Էկոավանների տեսլականը)։ 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԱՐԱԳ ԿԱՌՈՒՑՈՒՄ․ քոթեջները կառուցվում են կանադական կարկասային տեխնոլոգիայով՝ ապահովելով բարձր սեյսմակայունություն, էներգախնայողություն և արագ կառուցապատում (Վեստ հաուս)։ Այս տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր է կառուցապատումն իրականացնելու մոդուլներով․ թաց շինարարական պրոցեսներ բացակայում են, ուստի քոթեջները  կարող են ձևակերպվել որպես ոչ հիմնական շինություններ և տեղադրվել անգամ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վրա՝ ձևավորել ագրոէկոավաններ։ 

ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՔՈԹԵՋՆԵՐ

Կազմակերպության կողմից մշակվել է մեկ հարկանի բլոկավորված տների հատուկ նախագիծ, մեկ մոդուլի ներքին մակերեսը կազմում է 40 քմ։ Կառուցումն իրականացվում է տեղադրման թույլատվությունը ստանալուց հետո հաշված օրերի ընթացքում։  Տները հանձնվում են արտաքին երեսպատմամբ (երեսպատման վահանակներ), արտաքին դուռն ու պատուհանները տեղադրված, հիմնային պատերով  (OSB-ով պատված)։ 

Պետության, համայնքի կամ անհատ սեփականատերերի կողմից հողատարածքի հատկացման դեպքում  «Համահայկական կոնգրես» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ արցախահայերը կարող են ձեռք բերել 11,2 մլն դրամ արժողությամբ  քոթեջը՝ վճարելով ընդամենը արժեքի 35 տոկոսը (3,9 մլն դրամ

Այս նախաձեռնության շրջանակներում «Համահայկական կոնգրեսը» կկարողանա կառուցել ամսական 100 քոթեջ, իսկ մարդկային և նյութական ռեսուրսների ընդլայնման պարագայում ամսական հնարավոր կլինի կառուցել մինչև 1000 քոթեջ։

Էկոավանների բնակեցման համար անհրաժեշտ կլինի միայն, որ պետություն կամ համայնք ապահովեն քոթեջները համապատասխան կոմունիկացիաներով։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ

SIP վահանակներից (կառուցվածքային իզոլացված վահանակ) կանադական տները 21-րդ դարի լավագույն ընտրությունն է՝ հիմնված արևմտյան երկրների տնաշինության երկարամյակների փորձի վրա։ Կարկասային տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը․

  • Կանադա — 97%
  • ԱՄՆ — 95%
  • Ֆինլանդիա — 63%
  • Գերմանիա — 55%

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70  աստիճան։

ԱՄՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Ծրագրին մասնակցելու համար լրացրեք ստորև տեղադրված հայտը, մեր մասնագետները հնարավորինս արագ կկապնվեն Ձեզ հետ։

ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

Բնակարանային ապահովման խնդրից բացի արցախահայերի համար կենսական նշանակության մյուս հարցն աշխատանքով ապահովումն է։ Արցախահայերի ներուժը հավուր պատշաճի իրացնելու համար «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպությունն ուղենշում է աշխատանքի և բիզնեսի համադրման օրակարգը։ 

«Համահայկական կոնգրեսը» ըստ աշխատանքի պահանջարկ ունեցող արցախահայերի ներուժի ու հնարավորությունների ձևավորում է սոցիալական բիզնեսի ուղղվածությամբ startup-ներ: 

Բիզնեսի զարգացման ռազմավարությունն ու մարտավարությունը մշակվում է «Համահայկական բիզնես նախաձեռնություններ», «Ակտուալ Բիզնես» ընկերությունների կողմից։ 
Եթե Ձեզ անհրաժեշտ է աշխատանք կամ ցանկանում է անձնական մասնակցություն ունենալ նոր ձեռնարկությունների ձևավորմանը, ապա լրացրեք ստորև ներկայացված հայտը․

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

0019, ԵՐԵՎԱՆ, ԼԵՌ ԿԱՄՍԱՐ 30/2

ՀԵՌԱԽՈՍ՝ +374 95 35 21 25, +374 98 32 62 99

3125, , ԳՅՈՒՄՐԻ, ԽՈՐԵՆԱՑԻ 34/5

ՀԵՌԱԽՈՍ՝ +374 94 704 774, +374 99 704 774

www.ARTSAKHAHAY.com ▪ www.ARTSAKHAHAY.am ▪ www.ARTSAKHAHAY.ru ▪ www.ARTSAKHAHAY.us

© ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ